Ազերիներին անգամ մի սանտիմետր չի հաջողվել առաջ գնալ, Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է          ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք       Կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ    

03 մար 2018 18:35

Աղիների բորբոքային հիվանդությունները բարձրացնում են ինֆարկտի հավանականությունը․ հետազոտություն

 
Աղիների բորբոքային հիվանդությունները կարող են զգալիորեն բարձրացնել ինֆարկտի զարգացման հավանականությունը ։ Նման եզրակացության են հանգել Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի գիտնականները։
Տարբերակում են աղիների բորբոքային հիվանդությունների երկու հիմնական տեսակ՝ խոցային կոլիտը, որն ախտահարում է աղիները, ու Կրոնի հիվանդությունը, որը կարող է տարածվել մարսողական տրակտի ցանկացած հատվածի վրա։
Մասնագետները վերլուծել են 18-65 տարեկան ավելի քան 17․5 մլն մարդու բժշկական տվյալները։ 211 870 մասնակիցների մոտ ախտորոշվել է աղիների բորբոքային հիվանդություններ։ Գիտնականները պարզել են, որ այդ հիվանդների շրջանում ավելի հաճախ էին հանդիպում սրտային հիվանդությունների զարգացման տեսակետից ռիսկի  գործոնները՝  ինչպիսիք են ծխելը, դիաբետը, զարկերակային բարձր ճնշումն ու խոլեստերինի բարձր մակարդակը։
Պարզվել է, որ աղիների բորբոքային հիվանդություններ ունեցողների մոտ սրտային նոպայի զարգացման հավանականությունը 23 տոկոսով ավելի բարձր է։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ խոցային կոլիտով կամ Կրոնի հիվանդությամբ տառապող կանայք ավելի հաճախ են բախվում սրտի նոպաների, քան նույն ախտորոշմամբ տղամարդիկ։ Սակայն 40 տարեկանից հետո սեռերի միջև այդ տարբերությունը վերանում է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր