14:11 - Տեսանյութ. Նախարարությունը մերժել է բալետի արտիստի հարազատների խնդրանքը՝ վերջին հրաժեշտը տալ օպերայի շենքում         13:52 - Տեսանյութ.Վստահե՞լ, թե՞ չվստահել․ «Հայաստան» հիմնադրամը ԱՄՆ-ում դրամահավաք է անում      13:35 - Ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն, եթե...Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել    

05 մար 2018 10:32

«Ջրի կերպը» «Օսկարի» արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում. լուսանկար

«Ջրի կերպը» «Օսկարի» արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում. լուսանկարՌեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի կերպը» կինոնկարը մարտի 4-ին «Օսկարի» գլխավոր մրցանակն ստացավ ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի թվով 90-րդ մրցանակաբաշխությանը: Հոլիվուդյան «Դոլբի« թատրոնից ուղիղ հեռարձակումը վարում էր ABC հեռուստաալիքը։
«Ջրի կերպը» ներկայացնում է գաղտնի լաբորատորիայում աշխատող համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո ֆանտաստիկ պատմությունը: Ավելի վաղ այն արժանացել էր Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակին: Դերասանական կազմում տեղ են գտել Սալլի Հոքինսը, Մայքլ Շենոնը, Ռիչարդ Ջենքինսը, Օկտավիա Սփենսերը: Այս անվանակարգում հաղթողներին հայտարարել են դերասաններ Ուորեն Բիթին եւ Ֆեյ Դանաուեյը, որոնք դարձել էին անցյալ տարվա մրցանակաբաշխության սկանդալի մասնակիցները: Այն ժամանակ նրանք նույնպես պետք է հայտարարեին լավագույնը ճանաչված կինոնկարը, բայց ստացել էին ոչ այն ծրարը:

Գլխավոր արձանիկի համար պայքարում էին՝
«Անվանիր ինձ քո անունով»
«Մութ ժամանակներ»
«Դյունկերկ»
«Հեռու գնա»
«Լեդի Բյորդ»
«Անտեսանելի թել»
«Գաղտնի դոսյե»
«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր