19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

05 մար 2018 10:50

Ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են Volkswagen-ն ու Mitsubishi-ը․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոսկովյան 1-ին նրբանցքի բնակիչ՝ 56-ամյա Սոս Քոչարյանի վարած Volkswagen մակնիշի 34 AN 351 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի Սայաթ Նովա փողոցի բնակիչ՝ 34-ամյա Սերյոժա Մարգարյանի վարած Mitsubishi մակնիշի 17 CP 007 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և բախվել բնակելի շենքի պատին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արա Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։:
Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր