17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

05 մար 2018 11:11

Համացանցում է հայտնվել Սոբչակի վրա իրականացված հարձակման տեսանյութը

Համացանցում է հայտնվել Սոբչակի վրա իրականացված հարձակման տեսանյութըՀամացանցում հրապարակվել է ՌԴ նախագահական թեկնածու Քսենիա Սոբչակի վրա իրականացված հարձակման տեսանյութը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանել է ինքը՝ հարձակվողը: Հոլովակում երևում է, թե ինչպես է Սոբչակը մտնում շենքի տարածք, որտեղ գտնվում էր տղամարդը:
Վերջինս, մոտենալով Սոբչակին, հեղուկ է լցնում նրա ուղղությամբ՝ ասելով. «Քսենիա Անատոլևնա, սա ձեզ Ժիրինովսկու համար»: Այնուհետև երիտասարդը փորձում է փախչել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր