17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

06 մար 2018 18:05

Անհետացել է արտարժույթի առքուվաճառքով զբաղվող բնակիչը

 Անհետացել է արտարժույթի առքուվաճառքով զբաղվող բնակիչը
«Փաստինֆո»-ի գրում է ,որ Գավառում օրեր առաջ անհետացել է 54-ամյա Հայրապետ Հերգնյանը, ով զբաղվում է տարադրամի փոխանակմամբ:
Տղամարդը Գավառի շուկայի տարածքում զբաղվում է տարադրամի փոխանակմամբ և մարտի 4-ին առավոտյան տանից դուրս է եկել և սովորականի պես գնացել է աշխատանքի, ժամեր անց կնոջ հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել, թե տուն է գնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:
Օրվա ընթացքում տղամարդու հեռախոսը անհասանելի է դարձել և կինն անհանգստացել է, քանի որ ամուսնու մոտ նաև խոշոր չափերի գումար է եղել:
Նշված օրը նույն շուկայում աշխատող անձինք տղամարդուն տեսել են հանրախանութի մոտ, որտեղ մեքենա է նստել։ Դրանից հետո նրա գտնվելու վայրն անհայտ է։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ամուսնու կորելու վերաբերյալ կինը հաղորդում է ներկայացրել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր