Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 մար 2018 14:22

Ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կհայտարարի համաներում և կվերանայի գազի ու էլէներգիայի սակագները. ԺՀԿ

Ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կհայտարարի համաներում և կվերանայի գազի ու էլէներգիայի սակագները. ԺՀԿ«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության Քաղաքական Խորհուրդը գտնում է, որ պետք է օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից` անցումը այսպես կոչված խորհրդարանական համակարգին, համախմբել հասարակությանը, ապրիլի 9-ից դուրս բերել փողոց և պարտադրել վարչախմբին ձևավորել ժողովրդի վստահության ժամանակավոր կառավարություն:

Կուսակցության տարածած հայտարարությունում նաև ասվում է.

«Վստահության ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրները պետք է լինեն`
ա) հայտարարել համաներում` ազատ արձագել քաղաքական բանտարկյալներին և բեռնաթափել Քրեակատարողական հիմնարկները,
բ) տասնամյակներ շարունակ ժողովրդից և պետությունից գողացած միջոցները ներդնել բանակի վերազինման` երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով,
գ) հրատապ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները` մասնավորապես վերանայել գազի, էլեկտրաէներգիայի սակագները,
դ) կազմակերպել և անցկացնել ազատ, թափանցիկ արտահերթ ընտրություններ, ձևավորել լեգիտիմ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:
ԺՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերում «Հանուն Հայաստան պետության ճակատի» մարտի 10-ին Ազատության հրապարակում և «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության նույն օրը, նույն ժամին` Լոս Անջելոսում, Փարիզում, Ստրազբուրգում և Լոնդոնում կազմակերպված հանրահավաքներին և կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել և անել հնարավորը` Հայաստանը ազատագրել գործող ազգադավ համակարգից, միաժամանակ, դիմում է հասարակությանը ակտիվորեն մասնակցել մարտի 10-ին Ազատության հրապարակում ժամը 17.00–ին «Հանուն Հայաստան պետության ճակատի» կողմից կազմակերպված հանրահավաքին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր