Փաշինյանը հատուկ հույսեր էր կապում. փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել. Կոմերսանտ          Հայաստանի ներկա կառավարությունն ուներ բավարար գործիքներ` կանխելու պատերազմը, նրանք ի վիճակի չեն լուրջ խնդիրներ լուծել       Դեկտեմբերի 4-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժիրայր Սեֆիլյանը    

11 հուլ 2016 18:05

Սրանով է բացատրվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զինումը

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի՞նչ է Ռուսաստանը ուզում Ադրբեջանից: Այս հարցի պատասխանը շատ հստակ է և ոչ պաշտոնական հրապարակումներում Ադրբեջանին դա բացահայտորեն ասվում է: Ռուսաստանին պետք է, որ Ադրբեջանը հրաժարվի «մեկ ազգ-երկու պետություն» բանաձևից, այսինքն իրեն տարանջատի Թուրքիայից և ինքնուրույն ազգային` այսինքն քաղաքական միավոր դառնա, ինչը շատ բարդ գործընթաց է. պետք է փոփոխվեն պատմության դասագրքերը, քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությունները, հանրային դիսկուրսը և այլն:
Ռուսաստանին դա պետք է, որովհետև իր տարածքային ամբողջականության համար համաթյուրքական գաղափարը շատ մեծ վտանգներ է պարունակում:

Եթե դա տեղի ունենա, ապա ինչպես ռուս փորձագետներից մեկն է ասել, Ռուսաստանը Ադրբեջանին «կոսկեզոծի»: Սա է Ռուսաստանի համար Արցախի խնդրի կոնտեքստը: Նաև Ադրբեջանն Իրանի դեմ ճնշման կարևոր գործիք է կարող դառնալ: Սրանով է բացատրվում նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զինումը` այդ թվում՝ նաև Կասպից ծովում: Սա է հիմնական խնդիրը:
Հիմա, ինչն է կարող փոխել իրավիճակը: Հեռավոր կամ մոտակա ապագայում իրավիճակը կարող է փոխել Թուրքիայում Քուրդստանի ստեղծումը, ինչը և հնարավորություն է մեզ համար, և վտանգ: Հնարավորությունների մասին հիմա չեմ խոսում, իսկ ինչ վերաբերվում է վտանգներին, ապա դա վտանգավոր է այն առումով, որ Քուրդստանի ստեղծման դեպում Հայաստանը կորցնում է թյուրքական աշխարհի ստեղծման դեմ իր սեպի դերը, այսինքն՝ կորցնում է իր աշխարքաղաքական նշանակությունը: Այդ դերը իրենց վրա քրդերն են վերցնում:
Այս դեպքում, Ադրբեջանում փլուզվելու է համաթյուրքական ինքնության գաղափարըը և նրանք ստիպված պետք է ձևավորեն ինքնուրույն ադրբեջանական ազգ, ինչի արդյունքում Ադրբեջանն է դառնում Ռուսաստանի աշխարքաղաքական կարևոր գործընկերը: Հայաստանը կարող է ստրատեգիական գործընկեր դառնալ քրդերի, կամ հակառակը' Թուրքիայի համար, Իրանի համար' միանշանակ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր