14:11 - Տեսանյութ. Նախարարությունը մերժել է բալետի արտիստի հարազատների խնդրանքը՝ վերջին հրաժեշտը տալ օպերայի շենքում         13:52 - Տեսանյութ.Վստահե՞լ, թե՞ չվստահել․ «Հայաստան» հիմնադրամը ԱՄՆ-ում դրամահավաք է անում      13:35 - Ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն, եթե...Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել    

12 մար 2018 12:20

Թալինում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի ու ազատամարտիկի մեքենաները․ վերջինի վարորդը տեղում մահացել է. լուսանկարներ

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Թալին քաղաքի Խանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արսեն Դանիելյանի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի և Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ՝ 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Տոնոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Թալին քաղաքի բնակիչներ, 63-ամյա Անահիտ Հարությունյանը և 20-ամյա Մխիթար Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Ա. Դանիելյանը՝ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանշներով։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Հարությունյանն աշխատում է Թալինի թիվ 2 դպրոցում՝ որպես տնօրեն, Մ. Գասպարյանը սովորում է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Opel-ի վարորդ Ա. Դանիելյանն աշխատում է ոստիկանության զորքերի 1032 զորամասում, իսկ մահացած Գ. Տոնոյանը Արցախյան պատերազմի մասնակից է եղել, ով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։
Կայքի հաղորդմամբ նշված խաչմերուկում բացակայում էին երթևեկությունը կարգավորող նշանները, դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ոչ միայն ավտոմեքենան վարել է մեծ արագությամբ, այլև ստեղծել վթարային իրավիճակ, բախվել «099»-ին և դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին և հայտնվել բնակչի հողամասում։ 
 Թալինում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի ու ազատամարտիկի մեքենաները․  վերջինի վարորդը տեղում մահացել է. լուսանկարներ
 Թալինում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի ու ազատամարտիկի մեքենաները․  վերջինի վարորդը տեղում մահացել է. լուսանկարներ
 Թալինում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի ու ազատամարտիկի մեքենաները․  վերջինի վարորդը տեղում մահացել է. լուսանկարներ
 Թալինում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի ու ազատամարտիկի մեքենաները․  վերջինի վարորդը տեղում մահացել է. լուսանկարներ
 Թալինում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի ու ազատամարտիկի մեքենաները․  վերջինի վարորդը տեղում մահացել է. լուսանկարներ
 Թալինում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի ու ազատամարտիկի մեքենաները․  վերջինի վարորդը տեղում մահացել է. լուսանկարներ

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր