17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

11 հուլ 2016 19:15

Ուշադրության կենտրոնում ենք պահում Լևոն Հայրապետյանի հարցը. ՄԻՊ խոսնակ

ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանայանի տարածած հայտարարությունը. Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լեւոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, տեղեկացնում եմ, որ դեռեւս սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է  ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Տվյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:
Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը: Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս Ա. Թաթոյանը քննարկել է Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր