13:17 - Տեսանյութ.Սա՞ էիք ուզում, պրն Բաբուխանյան. Լենա Նազարյանը ներկայացրեց կոռուպցիոն բացահայտումների մեծ փաթեթը         12:42 - Տեսանյութ.Նորից 50 մլն վարկ ենք վերցնում ՝ թոշակ, նպաստ բաժանելու համար.Ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է      12:10 - Նիկոլի երեք կարևոր մեսիջները, որոնցից հակառակորդը սարսափած է, աշխարհը՝ զգաստացած    

13 մար 2018 18:50

Վարչապետը ճաշել է Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ

 
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը և ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Ճաշի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ բիզնես կապերի սերտացման, բանկային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի այցելությունը Հայկազյան համալսարան և Զմառռի վանք, ինչպես նաև հանդիպումը լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր