10:59 - Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել Հրայր Թովմասյանի դեմ քրգործը, որը հարուցվել է երեկ. «Հրապարակ»         10:38 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»      10:18 - Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին.նրանց միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում .«Իրավունք»    

14 մար 2018 14:50

Մայրը թույլ չի տվել սպանել իր որդուն խեղդած օձին․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայրը թույլ չի տվել սպանել իր որդուն խեղդած օձին․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՕձերի 31-ամյա սիրահար Դանիել Բրանդոնին սպանել է սեփական կենդանին`Թինի անունով հսկայական պիթոնը: Որդու մարմինը գտել են նրա տարեց ծնողները, հաղորդում է Mirror-ը:

Սկզբում Դանիի ընկերներն ու հարազատները չէին հավատում, որ տղան իր հոբբիի զոհն է դարձել, քանի որ վերջինս մանկուց սիրում էր օձերին և գիտեր`ինչպես վարվել նրանց հետ:

Բայց բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Դենիին հենց Թինին է սպանել: Ընդ որում`կենդանին ագրեսիա չի ցուցաբերել. հավանական է, որ տղան ինքն է պիթոնին փաթաթել վզի շուրջը, և վերջինիս մոտ գործել է բնազդը:

Մեծ Բրիտանիայի օրենքնով`մահացած մարդու ընտանիքը կարող էր պնդել, որ պիթոնին քնեցնեն: Այնուամենայնիվ, Դանիելի մայրը, Բարբարան, հրաժարվել է սպանել կենդանուն: Նա բացատրել է, որ որդին երբեք օձին չէր մեղադրի իր մահվան մեջ:

Դանիելին սպանած օձը կփոխանցվի Թոնբրիջի`սողունների խնամքի Ազգային կենտրոն, որտեղ ստեղծված են լավագույն պայմանները`Թինիի պահանջները բավարարելու համար:

Մայրը թույլ չի տվել սպանել իր որդուն խեղդած օձին․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մայրը թույլ չի տվել սպանել իր որդուն խեղդած օձին․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր