16:16 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար         16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին      15:40 - Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ    

12 հուլ 2016 09:40

Ինչո՞ւ են միլիոնավոր դրամներ ծախսել հակակարկտային կայանների համար, եթե գյուղացուն օգուտ չէին տալու . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատյան դաշտավայրում եւ Արագածոտնի նախալեռներում նախօրեին տեղացած հուժկու կարկուտը մի քանի տասնյակ գյուղերի պտղի եւ բանջարեղենի բերքը հիմնովին ոչնչացրել է: Միայն Արմավիրի մարզում տուժել է 47 գյուղ, Արագածոտնի մարզի տուժած գյուղերի վերջնական թիվը դեռ չի հրապարակվել, սակայն նախնական հաշվարկներով՝ 20-ից ավել համայնք էլ այս մարզում է տուժել:
Նշենք, որ սա այս տարվա ընթացքում արձանագրված արդեն երրորդ դեպքն է, երբ կարկուտի պատճառով գյուղացիներն իրենց բերքը կորցնում են: Մայիսի 18-ի կարկուտից հետո, որի արդյունքում Արմավիրի մարզի՝ մոտ երկու տասնյակ գյուղեր էին տուժել, պաշտոնապես հայտարարվեց, թե իբր հակակարկտային կայանները չեն գործել: Այժմ էլ ասում են՝ կայանները գործել են, բայց կարկուտն այնքան հզոր է եղել, որ դրանք անզոր են եղել որեւէ բան փոխել: «Հակակարկտային կայաններն աշխատել են, բայց արդյունավետությունը 0 տոկոս է եղել: Քանի որ ամպը հզոր է եղել, աղետալի, դրա համար էլ վնասներ է հասցրել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը լրջագույն խնդիրներ ունի, որոնք սովորական պայմաններում նկատելի չեն:
Տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվել հակակարկտային կայանների տեղադրման եւ սպասարկման վրա, իսկ այսօր պարզվում է, որ դրանք անզոր են հուժկու կարկուտներից պաշտպանել: Այդ դեպքում ինչո՞ւ են պետական միջոցները վատնել, ինչո՞ւ այդ գումարներով այնպիսի համակարգեր չեն ստեղծել, որոնք իսկապես գյուղացուն կպաշտպանեին աղետներից: Գուցե ժամանակն է եվրոպական փորձը ներդնելու. ցանքատարածքներն անհրաժեշտ է ցանցապատել. այդպես ավելի էֆեկտիվ կլինի: Եթե, իհարկե, գյուղնախարար Սերգո Կարապետյանը անկեղծորեն է մտահոգվում գյուղացիների խնդիրներով, այլ ոչ թե միայն տեսախցիկների առջեւ:
Իսկ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը միակ փրկությունն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր