16:14 - Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել         16:03 - Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ      15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ    

15 մար 2018 11:50

Ոստիկանները որոնում են 34-ամյա քաղաքացիներին դանակահարելու մեջ կասկածվողին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված համատեղ օպերատվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են երեկ՝ մարտի 14-ին, 34-ամյա Գեղամ Կարապետյանին ու 34-ամյա Արմեն Բոջուկյանին դանակահարած կասկածյալի ինքնությունը։
 
Ինչպես հայտնում է կայքը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 32-ամյա Քաջիկ Ալեքսանյանը։
 
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում մարտի 14-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Ժամը 03։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։․ Երևան քաղաքի Սախարովի փողոցի բնակիչ, 34-ամյա Գեղամ Կարապետյանը և Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արմեն Բոչուկյանը։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր