21:00 - Եկեք փակենք գաղտնալսման թեման. Վանեցյան         20:40 - Ինչպես կարող է վայրի բրինձն ամրացնել ոսկորները, պայքարել հիվանդությունների դեմ      20:20 - Ուկրաինայում վթարի է ենթարկվել Սու-27 կործանիչը․ օդաչուն զոհվել է    

19 մար 2018 10:17

Սյունիքում. բախվել են Нива-ն ու «099»-ը, կան վիրավորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սյունիքում. բախվել են Нива-ն ու «099»-ը, կան վիրավորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԵրեկ՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ օդանավակայանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Արման Բեգլարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 24 ԼՕ 200 համարանիշի և 28-ամյա Անդրանիկ Գալստյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 AX 495 համարանիշի ավտոմեքենաները։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ա. Բեգլարյանը, ուղևոր՝ 28-ամյա Հայկ Մանուչարյանը, ВАЗ 21099-ի վարորդ Ա. Գալստյանը, նրա ուղևոր՝ 25-ամյա Հարություն Հարությունյանը քաղաքացիների օգնությամբ դորս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Բժիշկները Ա. Գալստյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահամանազատել տարածքը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Սյունիքում. բախվել են Нива-ն ու «099»-ը, կան վիրավորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սյունիքում. բախվել են Нива-ն ու «099»-ը, կան վիրավորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սյունիքում. բախվել են Нива-ն ու «099»-ը, կան վիրավորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սյունիքում. բախվել են Нива-ն ու «099»-ը, կան վիրավորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր