19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

12 հուլ 2016 12:16

7 վիրավորներից 6-ը մեկ ընտանիքից են

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ Ժամը 02:30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Կամո գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Մովսեսյանի վարած Վազ 2108 մակնիշի առանց համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Ստեփանյանի վարած Opel Vectra մակնիշի 34 MA 816 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ստեփանյանի ուղևորներ, 64-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 13-ամյա Աստղիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշանիկ Ստեփանյանը, 9-ամյա Շուշիկ Ստեփանյանը, 33-ամյա Գայանե Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, մի մասը՝ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը սովորում են Գյումրի քաղաքի թիվ 7-րդ դպրոցում և ընտանիքի անդամներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր