Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

24 մար 2018 17:35

Հրդեհի նոր օջախ «Դիլիջան» ազգային պարկում

 
Այսօր շուրջ մեկ ժամ առաջ «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 5-6 րդ պահաբաժիններում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է բնպահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը։
Ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկել էր համայնքային տարածքում, բայց քամին այն տարածում է դեպի անտառային հատված։ ԱԻՆ-ը տեղեկացված է, հրշեջները մոտենում են, տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում պարկի աշխատակիցները։ Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 23-ին, ժամը 18:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։
«Դիլիջան» ազգային պարկի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասի անտառապահից տեղեկություն է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» կոչվող հանդամասում այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ, դեպքի վայրում են գտնվում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից. կրակը վերահսկվում է։
Ժամը 22։20-ին տեղեկություն է ստացվել, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հնարավոր չի եղել հրդեհի օջախներին մոտենալ հրշեջ-ավտոմեքենաներով, հրդեհաշիջումն իրականացվել է բացառապես մարդկային ռեսուրսներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր