17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

26 մար 2018 10:17

Երևանում կին վարորդը Mercedes-ով բախվել Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի՝ 31-ամյա Մարգարիտա Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GL 737 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում և բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:
 
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Երևանում  կին վարորդը Mercedes-ով  բախվել Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանում  կին վարորդը Mercedes-ով  բախվել Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանում  կին վարորդը Mercedes-ով  բախվել Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր