18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

26 մար 2018 10:35

Խոշոր հրդեհ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում. արդեն 53 զոհ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր հրդեհ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում. արդեն 53 զոհ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹՌԴ քննչական կոմիտեն հաստատել է արդեն 53 մարդու մահվան մասին, որոնցից 9-ը երեխաներ են, 16 մարդիկ դեռեւս համարվում են անհետ կորած:
Վերջին տվյալներով զոհերը 48-ն էին, զոհերի թիվն ավելացել է, երբ մահացած հայտնաբերվել են անհետ կորածներից մի քանիսը:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցած ինֆորմացիայի համաձայն, հրդեհի պահին, երբ փակված են եղել ելքերը, որոշ մարդիկ նետվել են պատուհաններից, որոնց, սակայն ոչ բլորին է հաջողվել փրկվել: Պատուհաններից դուրս թռչող մի քանի մարդկանց  նկարահանել են այնտեղ հավաքվածները: Երիտասարդ մի տղամարդ երբ նետվել է, ներքեւում պահված բրեզենտի վրա է ընկել, թեթև վնասվածքներ ստացել, իսկ օրինակ 13-ամյա  մի տղա, ցած թռչելիս չի հասցրել իջնել բրեզենտե գորգին, բախվել է շենքի բազրիքին և մահացել:
8:44 Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասնում է 48-ի, նրանց մեջ տասնյակի հասնող երեխաներ կան:
Հրդեհը բռնկվել է երեկ գիշեր, շարունակվել 10 ժամից ավելի, սկսվել առեւտրի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկում, այնուհետ տարածվել: Ներսում փակված են մնացել ու կրակի զոհեր դարձել առեւտրի կենտրոնում գտնվող մարդիկ, շենքից փրկել են 20 մարդու, եւս 100-ին տարհանել են, մոտ 2 տասնյակ մարդ համարվում է անհետ կորած:
Կրակը բռնկվել է երեկ գիշերվանից ու շարունակվել ողջ գիշերվա ընթացքում: BBC-ի ռուսական ծառայության վերջին տվյալներով, կրակի հիմնական բաց օջախը մարված է, հրդեհի մակերեսը կազմել է 1,5 հազար քառ.մետր:
Interfax-ի փոխանցմամբ, հրդեհի բռնկման մի քանի վարկածներ են շրջանառվում, որոնց մեջ քննարկվում է նաեւ դիտավորյալ հրդեհելու տարբերակը, սակայն ավելի հակված են էլեկտրահաղորդալարերի անսարքության վարկածին:
Հիվանդանոցներում գրեթե 40 մարդ է գտնվում՝ տարբեր աստիճանի այրվածքներով:
Նշվում է, որ հրդեհից հետո առեւտրի կենտրոնի կինոթատրոնի դռները արգելափակվել են, մարդիկ չեն կարողացել դուրս գալ, նաեւ նշվում է, որ մուտքերից մի քանիսի մոտ ընկած հսկայական կոնստրուկցիաներն են փակել ելքի ճանապարհը:
Աշխատանքները «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում դեռ շարունակվում են:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր