18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

26 մար 2018 18:20

Իտալիայում հայտնաբերել են գերեզմանում «ծննդաբերած» կնոջ մնացորդները

Իտալիայում գիտնականները  հայտնաբերել են մահվանից հետո «ծննդաբերած» կնոջ մնացորդներ, հայտնում է World Neurosurgery–ն։ 
Կնոջ մնացորդները հայտնաբերվել են Իմոլա քաղաքում, Բոլոնիա նահանգում։ Կինը մահացել է մ.թ.ա. 7-8–րդ դարում, նա 25-35 տարեկան է եղել։ Պտուղը 38 շաբաթական է  եղել։ Նրա գլուխը եւ մարմինը գտնվել է կնոջ ազդրերի արանքում, իսկ ոտքերը՝ կոնքային հատվածում, ինչպես լինում է ծննդաբերելիս։ 
Հետաքրքիր է նաեւ, որ կնոջ գանգուղեղին բացվածք է արված եղել բժշկական նպատակներով։ Վիրահատությունից հետո կինը դեռ որոշ ժամանակ ողջ է եղել։ Կարծես թե բժիշկները  դիմել են գանգի տրեպանացիայի, արյան ճնշումը նվազեցնելու համար։ Սակայն կինը չի դիմացել եւ մահացել է։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր