22:36 - Եղանակը Հայաստանում նոյեմբերի 19-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 19      21:40 - Կենդանակերպի ամենաուժեղ նշանը    

27 մայիս 2016 15:55

Բարաք Օբաման Հիրոսիմայում շփվել Է ատոմային ռմբակոծումներ վերապրած ճապոնացիների հետ

Բարաք Օբաման գտնվելով Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում, շփվել Է ատոմային ռմբակոծություններ վերապրած տեղի բնակիչների հետ, որոնց Ճապոնիայում անվանում են «հիբակուսյա»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Օբաման սեղմել Է նրանց ձեռքը եւ մի քանի րոպե թարգմանչի օգնությամբ խոսել տարեց ճապոնացիների հետ: Նրանցից մեկը գրկել Էր ԱՄՆ-ի նախագահին եւ երեւում Էր, թե ինչպես են տարեց ճապոնացու դեմքի վրայով հոսում արցունքները:

Բարաք Օբաման դարձել Է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն այցելել Է Հիրոսիմա՝ այն երկու քաղաքներից մեկը, որը Նագասակիի հետ միասին 1945 թվականին տուժեց Միացյալ Նահանգների ատոմային ռմբակոծություններից: 

 


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր