09:49 - Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված «դեղին քարտը» վերջինը չէ.ձախողման վտանգներ կան. «Փաստ»         09:45 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»      09:30 - Տարադրամի փոխարժեքը հունվարի 19-ին    

12 հուլ 2016 19:49

Քառօրյա պատերազմի ընթացքում 30 ծանր վիրահատություն իրականացրած վիրաբույժը պարգևատրվել է ՀՀ ԱՆ հուշամեդալով

ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության կայացման, առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին եւ տուժածներին ցուցաբերած բոօժօգության եւ մասնագիտական սխրանքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանն այսօր պարգևատրվեց նախարարության հուշամեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:
Սամվել Գևորգյանը, ով նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի` բուժծառայության հարցերով խորհրդականն է, հաղորդագրության համաձայն, 1971-1977թթ. ուսանել է Սարատովի բժշկական համալսարանում: 1978-1982թթ. զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել է Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ: Արցախյան պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թթ., նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994-2000թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003թթ.` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013թթ.` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը:
Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլեւ հետագա զարգացման գործում: Այսօր էլ բժիշկը շարքում է, եւ նրա ձեռքերին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը: Նա շարունակում է իր փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նա իրականացնել է շուրջ 30 ծանր վիրահատություններ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր