13:12 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին         12:59 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան      12:49 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է    

28 մար 2018 17:05

Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննությունից 24 ժամ առաջ. մահացած ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները

 
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` մարտի 28-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին մեղադրողները հրապարակեցին մահացած ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները:
Ըստ փորձաքննության՝ գնդապետ Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննությունից 24 ժամ առաջ: Նրա մարմնի վրա առկա են եղել կոտրվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք: Հայտնաբերվել են քերծվածքներ դեմքի եւ նախաբազկի շրջանում, որոնք հասցվել են կենդանության ժամանակ:
Մեղադրողները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։
Նշենք, որ Արթուր Օհանյանն առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, գործի նրա մասով նոր դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյան:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր