17:10 - Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, ալկոհոլ օգտագործելուց հետո, իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին         16:35 - Տեսանյութ. Ես վստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան      16:05 - Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները    

29 մար 2018 10:45

Ովքեր են Կեմերովոյում հրդեհի հետևանքով անհետ կորած հայերը. «Ժամանակ»

Ովքեր են Կեմերովոյում հրդեհի հետևանքով անհետ կորած հայերը. «Ժամանակ» «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտնել էր, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան, պարզվեց հրդեհի հետևանքով զոհերի թվում հայեր կան: «Ամեն օր նոր փաստեր են ի հայտ գալիս Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածների և անհետ կորածների մասին»,- «Ժամանակ»-ին փոխանցեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Գեորգի Անտոնովը:
 
«Միայն այսօր տեղի ԱԻՆ-ը հայտնեց, որ անհետ կորածների ցանկում են 1975 թվականի ծնված Դմիտրի Գալանինը և 2008 թվականի ծնված Միխայիլ Գալանինը: Դմիտրիի հարազատ հայրը և Միխայիլի պապը Սարգիս Խումարյանն է, որը ծնունդով Վրաստանի Ախալցխա քաղաքից է, բայց բնակվում է Կեմերովոյում: Երբ հայտնի դառնա հայերի մասին որևէ նոր տեղեկություն, լրացուցիչ այդ մասին կհայտնեմ»,- եզրափակեց նա:
 
 
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր