10:06 - ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. «Գողերից» միակը, որ որոշել է մնալ ու նստել, Զապն է.«Հրապարակ»         09:56 - Պատրիարքը պնդում է, որ թուրքական թերթի հարցազրույցում օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ինչն անհավանական է      17:21 - Կորոնավիրուսը հասավ Կալիֆոռնիա    

13 հուլ 2016 10:40

Հուլիսի 10-ին վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է.«ՀԺ»

Հուլիսի 10-ին հակառակորդի կողմից վիրավորում ստացած ՀՀ ԶՈՒ զինծառայող Տիգրան Մկրտչյանը շարունակում է կայուն ծանր վիճակում գտնվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այլ տեղեկություններ չհաղորդելով:
Հիշեցնենք, որ զինծառայողին վիրահատել էին Բերդի հոսպիտալում, ապա տեղափոխել Երևան՝ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
«Հոսպիտալից հրաժարվել են տեղեկություն հաղորդել՝ հայտնելով, որ Տիգրան Մկրտչյանի առողջական վիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են Պաշտպանության նախարարությանը: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը երեկ հանդարտ է եղել, ի տարբերություն անցյալ շաբաթվա վերջի»,-գրում է թերթը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր