17:10 - Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, ալկոհոլ օգտագործելուց հետո, իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին         16:35 - Տեսանյութ. Ես վստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան      16:05 - Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները    

30 մար 2018 17:45

Ընկերասեր առյուծը ցատկել Է ջիպի մեջ ու վախեցրել զբոսաշրջիկներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընկերասեր առյուծը  ցատկել Է ջիպի մեջ ու վախեցրել զբոսաշրջիկներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱռյուծը սաֆարիի ժամանակ ցատկել Է ջիպի մեջ ու վախեցրել զբոսաշրջիկներին: Տեսանյութի վրա ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը: Հոլովակը նկարահանվել Է Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերտ ազգային բնայգում:
Դրանում երեւում Է, թե ինչպես Է մեքենայում գտնվող ուսանողների խմբի վրա ցատկում սպիտակ առյուծը: Դրսում կանգնած ուղեվարը մի քանի անգամ ուղեւորներին խնդրում Է հանդարտվել, իսկ այնուհետեւ դանդաղորեն նրանց դուրս Է բերում ավտոմեքնայից: Կենդանին, իր հերթին, չԷր շտապում լքել փոխադրամիջոցը: «Վարորդը մեզ ասում Էր, որ առյուծներն ավտոմեքենաներն ընկալում են որպես խաղալիքներ, եւ որ նրանք կարող են ցատկել մեզ մոտ, բայց մենք կարծում Էինք, թե դա կատակ Է»,-պատմել Է տեսանյութը նկարահանած ուսանողը: Ավտոմեքենայի վրա ցատկած Զեւս անունով առյուծին մեծացրել են մարդիկ, ուստի նա բարյացակամ Է վերաբերվում նրանց:
Շատ չանցած վարորդը կարողացել Է քշել առյուծին, եւ ուսանողները շարունակել են իրենց ճամփորդությունը:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր