17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

27 մայիս 2016 12:42

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայում 12-րդն է

Շվեյցարիայի Բեռն քաղաքում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի 32-րդ առաջնությունը, որին 1-ին անգամ թիմային պայքարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:

1-ին ենթախմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը (Արմեն Պետրոսյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Մերդինյան) հավաքեց 248.702 միավոր (40.640 ազատ վարժություններում, 43.391` նժույգթափերում, 44.365` օղակներում, 42.033` նժույգթափերում, 40.541`զուգափայտերի վրա, 37.732`պտտաձողի վրա)՝ ենթախմբում զբաղեցնելով 1-ին տեղը, իսկ բոլոր 28 երկրների ցանկում` 12-րդ հորիզոնականը:

 

Թիմային 1-ին հորիզոնականում Ռուսաստանի հավաքականն է` 267.725 միավորով:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր