20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

02 ապր 2018 10:35

Երևանում 15-ամյա երեխա. է դանակահարվել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։
 
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ դեպքի մասին բացատրություններ տալու, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Վ. Բ.-ն է։ Ոստիկաննեը պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմացից։
 
Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նրան դանակահարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ա. Հ.-ին։ Վերջինս հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում «Կոնգրես» հյուրանոցի մոտ դանակով 2 անգամ հարվածել է Վ. Բ.-ին, քանի որ վերջինս իրեն անպարկեշտ առաջարկություն է արել։
 
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ա. Հ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր