17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

04 ապր 2018 14:45

Հրդեհվել է Մոսկվայի «Պերսեյ» առեւտրի կենտրոնը. փրկարարները տարհանում են հաճախորդներին

Հրդեհվել է Մոսկվայի «Պերսեյ» առեւտրի կենտրոնը. փրկարարները տարհանում են հաճախորդներինՄոսկվայում հրդեհ է բռնկվել «Պերսեյ» առեւտրի կենտրոնում: Ինչպես հայտնում է Սպուտնիկը, այս պահին փրկարարները տարհանում են մարդկանց:
«Հրդեհը բարդության երկրորդ (բարձր) աստիճանի է: Կան տուժածներ, հաճախորդներին տարհանում են փրկարարական աստիճանների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանյան այլ լրատվամիջոցների հաղորդմամբ, արդեն տարհանվել է 115 մարդ, փրկարարները ստուգում են առեւտրի տան չորրորդ հարկը, որը լցված է ծխով:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի «Աֆիմոլլ» առեւտրի կենտրոնում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում ծխի առկայության պատճառով ավելի քան 6 հազար մարդ էր տարհանվել:
Փրկարարներն ու հրշեջները ստուգել էին տարածքում հրդեհի հնարավոր գաղտնի օջախների առկայությունը: Ստուգումների արդյունքում՝ հրդեհի օջախ չէր հայտնաբերվել: Ծխի պատճառ էր դարձել ռեստորանում ուտեստի պատրաստման գործընթացը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր