16:22 - Մի՞թե Փաշինյանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապես գտել է խաղաղ կարգավորման բանաձևը         16:20 - Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ      15:57 - Լավրովն ասում է` թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում    

09 ապր 2018 16:50

Էրդողանը և Պուտինը քննարկել են Սիրիայի իրադրությունը

 Էրդողանը և Պուտինը քննարկել են Սիրիայի իրադրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 9-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին մի խումբ լրագրողների, որոնց թվում եղել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հայտնել է Թուրքիայի ղեկավարի դիվանատան մի աղբյուր:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսային բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ վերջին իրադարձությունները Սիրիայում: Նախագահ Էրդողանը մտահոգություն է հայտնել Դումայում եւ Արեւելյան Ղութայում կատարված գրոհների կապակցությամբ, ինչպես նաեւ նշել է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ ուղղված խաղաղ բնակչության շրջանում կորուստների կանխմանը, ինչպես նաեւ տարածաշրջան մարդասիրական օգնություն հասցնելուն»,-ասել է աղբյուրը:
Բացի այդ, նրա խոսքով՝ ղեկավարները «գոհունակություն են հայտնել ամսվա սկզբին Անկարայում Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի եւ եռակողմ գագաթնաժողովի (ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպման) արդյունքների առթիվ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր