Կոտայքում. 25-ամյա վարորդը Volkswagen-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում․ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մակարյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 28-ամյա Օգսեն Մակարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աբովյանի շտապօգնության հերթապահ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու վիրավորը եղբայրներ են։