17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

10 ապր 2018 13:30

Երևանում 85-ամյա կինն ինքնասպան է եղել

Երևանում 85-ամյա  կինն ինքնասպան է եղել Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 85-ամյա Արմանուշ Ա.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։
 
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
 
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պատշգամբի մոտ աթոռ, որի վրա բարձրանալով՝ կինը ինքնասպան է եղել, իսկ նշված շենքը 9 հարկանի է։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր