18:16 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         17:10 - Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության      16:35 - ԶՈՒ հատուկ նշանակության դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով    

14 հուլ 2016 09:50

«Արևիկ ազգային պարկում» հրդեհը մեկ օր է չի հաջողվում մարել

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա-ն՝ «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում: 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արեւիկ Ազգային Պարկի» 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:
Տեղեկատվություն ստացվեց, որ ներկա պահին հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06։00-ին: 

Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներում հրշեջների և «Արևիկ ազգային պարկի» 3 աշխատակիցների ուժերով ժամը 20։20-ից սահմանվել է հերթապահություն:

Հուլիսի 14-ին՝ ժամը 06։10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ ազգային պարկի» 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ (ժ.06:47-ին հասնելով սարի ստորոտին՝ ճանապարհի մնացած հատվածն շարունակել են ոտքով): Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր