16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան         16:00 - Միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի…      15:53 - Ինչպիսին է իրավիճակը առաջնագծում    

11 ապր 2018 16:20

Թրամփը հայտարարեց Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին

 
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին։ «Ռուսաստանը խոստանում է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կթռչեն Սիրիա:
Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետեւ հրթիռներ արձակելու են, փայլուն, նոր ու «խելացի» հրթիռներ: Դու չպետք է ընկերություն անեիր կենդանու հետ, որը մարդկանց սպանում է քիմիական զենքի օգնությամբ եւ հաճույք ստանում դրանից»,-ապրիլի 11-ին գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պենտագոնն անհանգստացած է Սիրիայի դեմ պլանավորվող հարվածներից ռուսաստանցիների զոհվելու հնարավորությունից, հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Սիրիայի զինվորական հրամանատարությունն ԱՄՆ-ի հարվածին նախապատրաստվելու շրջանակներում մարտական օդուժի մի մասը տեղափոխել է «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա, ինչպես նաեւ զինվորականներին տարահանել է մի շարք հրամանատարական կետերից:
 Թրամփի հայտարարությունից հետո տարահանվել է ռազմական օդանավակայանի անձնակազմը Դամասկոսի մերձակա Դումեյր քաղաքից: Հենց այնտեղ էին բազավորված այն ինքնաթիռները, որոնք վերջին ժամանակներս հարվածներ էին հասցնում Արեւելյան Ղութային, նշում է հրատարակությունը:
«Նաեւ մարդիկ տարահանվել են Սիրիայի բանակի հիմնական հրամանատարական կետերից»,- գրել է թերթը: «Հմեյմիմ» բազա սիրիական օդուժի տեղափոխման մասին տվյալները թերթն ստացել է «ՄԱԿ-ի աղբյուրից»: Le Figaro-ն նաեւ նշում է, որ վերջին օրերին Սիրիայում ԱՄՆ-ի հարվածի նախաշեմին ուժեղացել է համագործակցությունն Իրանի, ՌԴ-ի եւ Սիրիայի միջեւ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր