11:04 - Սուպեր ռեկորդ.Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ         10:56 - Պարետատան լարվածությունը նոր փուլ է թևակոխել. «Հրապարակ»      10:37 - Վարակի թիրախում հայտնված տարբեր երկրներ կարողացան «կոտրել համավարակի մեջքը», իսկ մեզ մոտ...«Փաստ»    

11 ապր 2018 18:20

Ալժիրում կործանված Իլ-76–ը թռիչքի ժամանակ այրվել է, օդաչուները փորձել են վերադառնալ օդանավակայան

Ալժիրում ապրիլի 11-ին կործանված ռազմական Իլ-76ՏԴ ինքնաթիռը թռիչքի ժամանակ սկսել է այրվել։ Այս մասին հայտնել է «Ան Նահար» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Նրանք տվյալներով՝ շուրջ 50 մետր բարձրության վրա ինքնաթիռի աջ թեւը սկսել  է այրվել։ Անձնակազմը փորձել է արտակարգ վայրէջք կատարել՝ փորձելով վերադառնալ օդակայան։ Սակայն, այն կործանվել է Բլիդա քաղաքի մոտակայքում գտնվող գյուղատնտեսական գոտում:
Ինչպես պարզ էր դարձել ավելի վաղ Իլ-76ՏԴ–ն հետեւել է Բուֆարիկ–Տինդուֆ–Բեշար երթուղուն եւ կործանվել է օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են 257 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 10 անդամ։ Ողջ մնացածներ այդ պահին չեն հայտնաբերվել։  
Զոհերի մեծամասնությունը զինվորականներ են։ Հայտնի է նաեւ, որ Զոհերի թվում Ալժիրի աջակցությունը վայելող POLISARIO ճակատի 26 անդամներն են, որոնք հասել են Արեւմտյան Սահարայի անկախությանը, որն Մարոկկոն իր անբաժան մասն է համարում։
 «Ան Նահար»–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի կապիտան Դուսան Իսմայիլը տարբեր տեսակների ինքնաթիռների կառավարման 30-ամյա փորձ է ունեցել։  


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր