20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

14 հուլ 2016 10:23

Հալածանքը շարունակվում է. խուզարկություններ «Նոր Հայաստան»-ի աջակիցների տներում

Այսօր առավոտյան ՀՀ Քննչական կոմիտեն խուզարկություններ է կատարում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երիտասարդ աջակիցներ Հովհաննես Հարությունյանի (Արարատի մարզ, գ. Բյուրավան) և Սմբատ Բարսեղյանի (Շիրակի մարզ, գ. Արևշատ) տներում:
Խուզարկել են նաև ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի ընկեր Վահե Մանուկյանի`Հրազդան քաղաքում գտնվող տունը: Վահե Մանուկյանը Պավել Մանուկյանի որդու ծառայակից ընկերն է և որևէ առնչություն չունի «Նոր Հայաստան»-ի և կամ առհասարակ քաղաքական գործունեության հետ: Նա երեկ մասնակցել է Պավել Մանուկյանի որդու ծննդյան տարեդարձի արարողությանը: Թերևս այդ հանգամանքն է պատճառ դարձել նրա տունը խուզարկելու համար: Մեր ունեցած տվյալներով` Վահե Մանուկյանի տանը խուզարկության պահին ոչ մեկը չի եղել, այդ պատճառով այնտեղ մուտք են գործել դուռը ջարդելու միջոցով:
Սմբատ Բարսեղյանը և Հովհաննես Հարությունյանը կանչվել են հարցաքննության: Վահե Մանուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկություն չկա:
Այս պահի դրությամբ խուզարկությունները չեն ավարտվել:
 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր