17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

12 ապր 2018 19:45

Ավտոերթ դեպի Բաղրամյան. Ոստիկանները փակել են պողոտան

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ավտոերթի մասնակիցները փորձել են մեքենաներով անցնել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանները փակել են ճանապարհը։ Ավտոերթը մեկնարկել էր Բրազիլիայի հրապարակից եւ միացել Մաշտոցի պողոտայում հավաքված ցուցարարներին։ Որից հետո որոշվել էր ավտոերթ անել դեպի Բաղրամյան պողոտա՝ իրազեկոլով վաղը՝ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։
Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, հանդիպելով ոստիկաններին, սկսեցին բարձրախոսներով կարգախոսներ վանկարկել, հայտարարել, թե նրանք իրավունք չունեն փակել ճանապարհը, քանի որ երթը օրինական է։
Նշենք, որ այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները անսպասելիորեն փակել էին Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։
Ցուցարարները նաեւ վրան էին դրել փողոցի մեջտեղում։ Ոստիկանները հանել եւ տարել էին վրանը, սակայն մոտ մեկ տասնյակ երիտասարդներ նստել էին գետնին, անգամ պառկել եւ փակել են պողոտայի երթեւեկությունը։ Անցնող մեքենաների մի մասը ազդանշաններով ողջունում էր ցուցարարներին, մյուս մասն էլ դժգոհում, որ փակել են փողոցը։ Ոստիկաններն ուժով բացել էին փողոցը։
Ցուցարարների մեկ այլ խումբ էլ ավտոերթ էր սկսել Բրազիլիայի հրապարակից եւ շարժվելու են դեպի Ազատության հրապարակ։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր