10:59 - Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել Հրայր Թովմասյանի դեմ քրգործը, որը հարուցվել է երեկ. «Հրապարակ»         10:38 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»      10:18 - Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին.նրանց միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում .«Իրավունք»    

13 ապր 2018 19:45

Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքին կոչ արեց գալ Ազատության հրապարակ

Հայաստանի ժողովուրդը պահանջում է բոլոր ուժերին՝ կանգնել իր կողքին եւ իրեն ազատել Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի կեղեքիչ իշխանությունից։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում։
Նախ Նիկոլ Փաշինյանը ողջունեց «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը, «Հանուն Հայաստան պետության» ճակատին։ Նա նաեւ դիմեց «Ելք» դաշինքի գործընկերներին։ «Այո, հակասություններ ենք ունեցել, վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք իրար։ Բայց ժամանակն է, որ միավորվենք Ազատության հրապարակում, ներենք իրար եւ պայքարենք»,-ա սա նա եւ հավելեց. «Ես ուզում եմ առանձնահատուկ ուղերձ հղել «Ելք» դաշինքի մեր գործընկերներին՝ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ Մենք միասնական ենք մեր պայքարում, Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, եւ մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին»։
Փաշինյանն արձանագրեց, որ կան վերապահումներ տարբեր մարդկանց, քաղաքական գործիչների նկատմամբ։ «Հայաստանում չկա որեւէ քաղաքական գործիչ, որի մասին հնարավոր չլինի մատնանշել բազմաթիվ սխալներ, բայց մենք բոլորս ծառայում ենք ժողովրդին։ Խնդրում եմ որեւէ մեկնաբանությամբ, արտահայտությամբ չխոչընդոտել Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերի միավորմանը։ Հայաստանի ժողովուրդը պահանջում է բոլոր ուժերին՝ կանգնել իր կողքին եւ իրեն ազատել Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի կեղեքիչ իշխանությունից»,- ասել է նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր