15:30 - Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից         14:55 - Ինչու՞ եք վախենում բելառուսներից.Լուկաշենկոն՝ Հայաստանին      14:36 - Լևոն Մնացականյանի խոսքը՝ ուղղված բանակի անձնակազմին    

14 ապր 2018 13:08

Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄեծ Բրիտանիան հուսով է, որ դաշնակիցների հետ ստիպված չի լինի նոր հարվածներ հասցնել Սիրիայի դեմ: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը:
«Մենք չենք ակնկալում, որ իրադրությունը մեզ կստիպի հետագա հարվածներ հասցնել: Կարծում ենք, որ հարվածները, որոնք հասցրել ենք նախորդ գիշեր, զգալի ազդեցություն են գործել այն քայլերի վրա, որ սիրիական ռեժիմը կձեռնարկի ապագայում»,- ասել է նա:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:
Հրթիռների մեծ մասը ոչնչացվել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:
Սպիտակ տունը հիմնավորել է հարձակվելու որոշումը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:
 
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ:
Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները հարձակվել են Սիրիայի դեմ ապրիլի 14-ին: Սպիտակ տունը հիմնավորել է այս քայլը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:
Որոշ ամերիկացի քաղաքագետներ հարձակվելու մասին Թրամփի որոշումը որակել են որպես անօրինական և հակասահմանադրական, քանի որ նա հարձակում է իրականացրել առանց օրենսդիրների հավանությունը ստանալու՝ այդպիսով խախտելով Սահմանադրության առաջին հոդվածը: Հոդվածը նախատեսում է, որ պատերազմ սկսելու թույլտվություն նախագահին պետք է տա Կոնգրեսը:
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

//

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր