19:18 - Երթի մասնակիցները միավորվել են Հանրապետության հրապարակում. Տեսանյութ         19:03 - ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին      18:11 - Դերասան Մկրտիչ Արզումանյանը և երգչուհի Էռնա Յուզբաշյանը ի բողոք ուժի կիրառման հրաժարվում են իրենց տրված կոչումներից    

16 ապր 2018 13:23

Գնացեք տուն, ձեր երեխաները կարոտում են ձեզ. Փաշինյանը՝ ոստիկաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գնացեք տուն, ձեր երեխաները կարոտում են ձեզ. Փաշինյանը՝ ոստիկաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹԱկցիայի մասնակիցները «միացեք», «Քայլ արա,մերժիր Սերժին» վանկարկումներով և ռիթմիկ ծափերով շարժվում են  Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա։ Ոստիկանները քայլողներին ուղեկցում են առանց խոչնդոտելու նրանց ազատ շարժը։
Ցուցարարներն  այս պահին Պարոնյան փողոցում են։ Մի պահ  տրանսպորտի երթևեկությունը խոչնդոտվեց, սակայն շատ արագ էլ վերականգնվեց։
Ոստիկանների թիվն  այստեղ ավելացել է ու քայլում են ցուցարարների առջևից։
Պարոնյան-Լեո խաչմերուկում ոստիկանական պատը փակել է փողոցը, ցուցարարները ճանապարհը թեքեցին դեպի Լեոյի փողոց։
Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ներողություն խնդրեց ոստիկաններից հորդորելով նրանց տուն գնալ, որտեղ նրանց երեխաները կարոտով սպասում են։
Լեոյի փողոցում կրկին վանկարկում են «Միացում»։
 



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր