19:45 - Երբ ձեր թոքերում խորխ է կուտակվում, սա լավագույն դեղամիջոցն է         19:30 - Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն      19:10 - Բնակիչները երկնքում թռչող տարօրինակ օբյեկտ են նկատել (տեսանյութ)    

16 ապր 2018 15:30

Բախումներ ՀՀ ԱԺ-ի մոտ․ նոր ոստիկանական ուժեր են բերվում, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Բախումներ ՀՀ ԱԺ-ի մոտ․ նոր ոստիկանական ուժեր են բերվում, ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հասավ ոստիկանական պատնեշին: Նա պահանջում է, որ ցուցարարները մի քայլ հետ գնան:
Նա նաև պահանջում է, որ իր թիմակից ազգային ժողովի պատգամավորները անցնեն պատնեշից այն կողմ։
Ի վերջո ոստիկանների օգնությամբ Նիկոլ Փաշինյանն անցավ պատնեշից այն կողմ, ինչպես ինքն է ասում՝ աշխատանքի գնալու:
Ցուցարարներն էլ բորբոքվեցին և հրմշտում են ոստիկաններին, Բաղրամյանում լարված է:
Ոստիկանները փշալար են անցկացնում։
Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել ականջի հատվածում։ Նա փորձում է պաշտպանել մի խումբ երիտասարդ ակտիվիստների, որպեսզի ոստիկանությունը նրանց բերման չենթարկի։
Ոստիկանական զորքերը մահակներով խփում են վահաններին, որին ի պատասխան հավաքվածները պատասխանում են ձեռքերը վեր պարզած։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր