20:00 - Սեքս ռոբոտի հետ հնարավոր կլինի սեքսով զբաղվել միայն նրա համաձայնությամբ (տեսանյութ)         19:45 - Երբ ձեր թոքերում խորխ է կուտակվում, սա լավագույն դեղամիջոցն է      19:30 - Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն    

16 ապր 2018 17:20

Փաշինյանի վիճակը բավարար է. տուժած 3 ոստիկաններից մեկին այժմ վիրահատում են

 
«Նաիրի» բժշկական կետնրոն տեղափոխված Նիկոլ Փաշինյանի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլի Գնունին:
Փաշինյանը ստացել է աջ դաստակի կտրած-ծակած քերծված վերքեր, այժմ տեղափոխվում է հիվանդասենյակ:
Անատոլի Գնունին հայտնեց, որ իրենց մոտ նաեւ 3 վիրավոր ոստիկան է տեղափոխվել: Նրանցից մեկը ստացել է բուժօգնություն եւ դուրս գրվել, երկրորդը մանր բեկորային վնասվածքներ էր ստացել, իսկ երրորդը ներկայումս վիրահատարանում է:
«Նա վերին վերջույթի անոթի վնասում է ստացել: Այժմ վիրահատվում է, վիճակի մասին դեռեւս ոչինչ ասել չենք կարող»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունն այսօր հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ:




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր