15:30 - Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից         14:55 - Ինչու՞ եք վախենում բելառուսներից.Լուկաշենկոն՝ Հայաստանին      14:36 - Լևոն Մնացականյանի խոսքը՝ ուղղված բանակի անձնակազմին    

17 ապր 2018 16:55

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ քվեարկեց 77, դեմ` 17 պատգամավոր

ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 16 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հատուկ նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել էր, որ ունի պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ է այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։
Վարչապետի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին այսօր «Ելք» խմբակցության անունից հայտարարել էր խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը։
«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց պատգամավորները կքվեարկեն ազատ` խղճի մտոք։ 
Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ։ Այս խմբակցությունները  երեկ նիստ էին գումարել, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնում միաձայն առաջադրվել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ 










loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր