19:18 - Երթի մասնակիցները միավորվել են Հանրապետության հրապարակում. Տեսանյութ         19:03 - ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին      18:11 - Դերասան Մկրտիչ Արզումանյանը և երգչուհի Էռնա Յուզբաշյանը ի բողոք ուժի կիրառման հրաժարվում են իրենց տրված կոչումներից    

17 ապր 2018 18:05

Ովքեր քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցությունից Սերժ Սարգսյանի օգտին. Գագիկ Ծառուկյանը չէր եկել

Հայտնի է «Ծառուկյան» խմբակցությունից ովքեր են կողմ քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
«Ծառուկյան» խմբակցության հետեւյալ պատգամավորներն են կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ Նապոլեոն Ազիզյան, Արգամ Աբրահամյան, Արայիկ Աղաբաբյան, Հրանտ Մադաթյան, Վանիկ Ասատրյան, Վարդան Բոստանջյան, Կարինե Պողոսյան, Մելիք Մանուկյան, Դավիթ Մանուկյան, Իշխան Զաքարյան, Արթուր Մանուկյան ու Մերուժան Սիմոնյան:
Խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէր: Բացակայում էին նաեւ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը, իսկ պատգամավորներ Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանն ու Սերգեյ Բագրատյանն ուղղակի քվեարկեությանը չեն մասնակցել:
«Ծառուկյան» խմբակցությունից դեմ են քվեարկել Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Արարատ Զուրաբյանը, Գեւորգ Պետրոսյանը, Լուիզա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարինա Մարգարյանը, Շաքե Իսայանը, Տատյանա Միքայելյանը, Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը: «Ելք» խմբակցությունից դեմ են քվեարկել Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը: Խմբակցության մյուս 4 պատգամավորները, որոնք «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ են, չեն մասնակցել քվեարկությանը. նրանք 5-րդ օրն է՝ բողոքի ակցիա են կազմակերպում Երեւանի փողոցներում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր