19:18 - Երթի մասնակիցները միավորվել են Հանրապետության հրապարակում. Տեսանյութ         19:03 - ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին      18:11 - Դերասան Մկրտիչ Արզումանյանը և երգչուհի Էռնա Յուզբաշյանը ի բողոք ուժի կիրառման հրաժարվում են իրենց տրված կոչումներից    

17 ապր 2018 19:15

Սուրճը սրտի համար օգտակար է

Սուրճի մշտական օգտագործումը կարող է նվազեցնել առիթմիայի հաճախականությունը, պնդում են Մելբուրնի ավստրալական Բեյկերի ինստիտուտի (Baker Heart and Diabetes Institute) հետազոտողները:
Մասնագետները վերլուծել են հետազոտությունների արդյունքները, որոնք նվիրված էին կոֆեինի եւ նախասրտերի ու փորոքների ռիթմի խանգարումների փոխկապվածությանը: Գիտական հետազոտություններից մեկը, որին մասնակցել է 228,4 հազար մարդ, ցույց է տվել, որ սուրճը նվազեցնում է նախասրտերի ֆիբրիլյացիայի վտանգը: Մեկ այլ հետազոտություն, որին մասնակցել է գրեթե 116 հազար մարդ, ցուցադրել է ֆիբրիլյացիայի հաճախականության 13 տոկոսով նվազումը, հայտնում է EurekAlert!-ը:
Ավստրալացի մասնագետների խոսքով՝ կոֆեինն ազդում է ինչպես նյարդային համակարգի խթանիչ եւ արգելափակում ադենոզինի ազդեցությունը, որը նպաստում է նախասրտերի ֆիբրիլյացիային: Դրանից բացի, օրական 500 մգ-ին հավասար կոֆեինի դոզան չի ազդում փորոքային առիթմիայի վրա: Սրտի կաթված տարած  եւ օրական միջինը 353 մգ կոֆեին ստացած հիվանդների մոտ սրտի կծկումների հաճախականությունը կարգավորվել է:
Փորոքային առիթմիայի վտանգը մեծացել է միայն այն մարդկանց մոտ, ովքեր օրական 9-10 գավաթ սուրճ են խմել: Ընդհանուր առմամբ, օրական անվտանգ դոզան կազմում է 300 մգ, սակայն որոշ՝ առավել ընկալունակ մարդկանց համար այն կարող է ավելի քիչ կազմել:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր