17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

18 ապր 2018 12:15

«Ոստիկանները հավաստիացրին, որ բոլոր բերման ենթարկվածներին ազատ կարձակեն». Ցուցարարները Կորյուն փողոցում են (տեսանյութ)

«Ոստիկանները հավաստիացրին, որ բոլոր բերման ենթարկվածներին ազատ կարձակեն». Ցուցարարները Կորյուն փողոցում են (տեսանյութ)Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում մտան ցուցարարների շարքերը եւ փորձեցին շղթա կազմել, սակայն չհաջողվեց:
Այնուհետեւ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ֆրանսիայի հրապարակից ցուցարարները երթով շարվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Կորյուն փողոց:
Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկաններից հավաստիացում է ստացել, որ բերման ենթարկվածները բոլորն ազատ կարձակվեն. «Նույնիսկ բերման ենթարկվելը մեզ համար խնդիր չէ: Նրանք 1-2 ժամ կնստեն, ապա կմանան մեզ»:
Նշենք, որ նախօերին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները»: Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։
Նշենք, որ երեկ բերման է ենթարկվել 86 քաղաքացի, որոնք, ըստ ոստիկանության բոլորն ազատ են արձակվել:
Բացի այդ, երեկ ուշ երեկոյան Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տարօրինակ վարքագծով ինչ-որ անձինք՝ խաչմերուկում ձողերով եւ մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ Նրանք որեւէ կոչ չեն հնչեցրել, միայն բղավել եւ ջարդարարությամբ են զբաղվել։ Այդ անձինք նաեւ ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ։ Փաշինյանը հայատարել է, որ դրանք սադրիչներ են, իրենց հետ կապ չունեն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր