17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

18 ապր 2018 14:05

Ֆրանսիայի հրապարակը եւ Բաղրամյան պողոտան բաց են. ցուցարարները հասել են Տիգրան Մեծի պողոտա (տեսանյութ)

 
Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ալեք Մանուկյան փողոցից հասել են Տիգրան Մեծի պողոտա: Այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, ցուցարարները փողոցներ չեն փակում: Երթը անցնելուց հետո փողոցները բացվում են: Մասնավորապես, երթը անցել Մաշտոցի, Կորյունի, Չարենցի, Գնունու, Նար-Դոսի փողոցներով:
Այս պահին բաց է նաեւ Ֆրանսիայի հրապարակը եւ Բաղրամյան պողոտան:
Փաշինյանը երթի ընթացքում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին դուրս գալ և միանալ իրենց շարժմանը, որ այսօր ժամը 19-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու: Նա կոչ արեց ոստիկաններին ազատ արձակել բերման ենթարկված անձանց, նա նաեւ տեղեկացրեց, որ Գյումրիում իրենց աջակիցները փակել են Գյումրիի հրապարակը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր