17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

18 ապր 2018 15:20

Լարված իրավիճակ. Ցուցարարները փակել են քաղաքապետարանի մուտքը (ուղիղ)

Լարված իրավիճակ. Ցուցարարները փակել են քաղաքապետարանի մուտքը (ուղիղ)Ֆրանսիայի հրապարակում գտնվողներին կոչ եմ անում մեզ միանալ, այնտեղ սադրիչների խմբեր են գործում, որոնք փորձում են երեկվա պես «հնդկական կինոյի» սցենարի մեջ ներքաշել մեր կողմնակիցներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Այս փուլում փոքր խմբերով մի մնացեք, եկեք մեր երթին միացեք, մասնակցեք միասնական հավաքին»,- ասաց նա:
Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց փակել քաղաքապետարանի մուտքը, այդ ընթացքում ոստիկանները արագ շղթա կազմեցին քաղաքապետարանի շենքի առջեւ:
Ցույցի մասնակիցներն սկսեցին վանկարկել՝ «Տարոն, դուրս արի»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր