13:05 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ         13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա      12:40 - Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է    

19 ապր 2018 11:15

Փաշինյանն իր կողմակիցների հետ մտավ «Սուրմալու» տոնավաճառ. «Փեթակի» մուտքը ոստիկանները փակեցին (տեսանյութ)

 
Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով Արշակունյաց պողոտայից մտան «Սուրմալու» տոնավաճառ: Նրանք վանկարկում են «գործադուլ»:
Փաշինյանը հայտարարեց, որ այնքան քիչ է առեւտուրը, որ առանց այդ էլ գործադուլի մեջ եք:
Այնուհետեւ ցուցարարները հասան «Փոթակ» տոնավաճառին, որի մուտքը ոստիկանները փակել էին, սակայն ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանների շղթան եւ մոտեցան «Փեթակ»-ի շենքին: Ոստիկանները փակեցին տոնավաճառի դռները եւ կանգնեցին դրանց դիմաց:
Փաշինյանը տոնավաճառի աշխատակիցներին տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ժամը 19-ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակ: «Ես պահանջում եմ բացել դռները, ես մտնում եմ առեւտուր անելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր