13:22 - Ծննդատանը երեխան մահացած է ծնվել. հարազատները բողոքում են         13:02 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է      12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը    

19 ապր 2018 18:57

«Ժողովրդին գոհացնելու համար ոչ միայն տնից, այլև վարչապետի բազկաթոռից ու պաշտոնից պիտի հրաժարվի». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ժամը 17.00-ին մեկնարկած ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարվում է իրեն՝ օրեր առաջ սեփականության իրավունքով փոխանցված առանձնատնից:
Պարոն Փաշինյանը ցուցարարներին վստահեցրեց, որ դա իրենց պայքարի արդյունքն է: Այնուհետև, նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, պարոն Փաշինյանը զգուշացրեց. «Բայց նա չմտածի, որ դրանով գոհացնելու է ժողովրդին: Մեր ժողովրդին գոհացնելու համար ոչ միայն տնից, այլև վարչապետի բազկաթոռից ու պաշտոնից պիտի հրաժարվի:
Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը լուծելու է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հարցը»:
Հիշեցնենք, որ ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի հանրահավաքը, և Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ելույթով հանդես գալ: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր