17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

19 ապր 2018 19:32

«Թող Վիգեն Սարգսյանը զինվորների համար մայկա տրուսիկ առնի». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

«Թող Վիգեն Սարգսյանը զինվորների համար մայկա տրուսիկ առնի». Նիկոլ Փաշինյան. ՏեսանյութԱյս պահին Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրները գտնվում են Հանրապետության հրապարակում, որտեղ քիչ անցկմեկնարկի այսօրվա հանրահավաքը։  
Զուգահեռ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցին թե եթե Սերժ Սարգսյանը կարծում է, որ հանրահավաքները ՀՀ-ում ներդրումների վրա կարող են ազդել, ապա Վիգեն Սարգսյանի կարծիքով, եթե հաջողվեր կաթվածահար անել պետական համակարգը, դա կազդեր բանակի մարտունակության վրա, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Թող Վիգեն Սարգսյանը զինվորների համար մայկա տրուսիկ առնի: ՀՀ բանակի զինվորները անմայկա և անտրուսիկ են, ահա թե ինչն է սպառնում բանակի մարտունակությանը»:
Դառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո երկխոսության հարթակ ստեղծելու՝ ՀՅԴ կոչին, պարոն Փաշինյանն ասաց, որ նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա, Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից: Հարցին՝ փողոցում խցանում անելով՝ կարո՞ղ են թավշյա հեղափոխություն անել, պարոն Փաշինյանը պատասխանեց՝ դա խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործիք է և տասնյակ երկրներում կիրառվել է:
Պարոն Փաշինյանը համոզված է՝ այն, ինչ իրենք անում են, հանրային ճնշում է և′ ոստիկանության, և′ պետական կառավարման մարմինների վրա:
Վաղվա պլանների մասին պարոն Փաշինյանը փոխանցեց, որ կրկին դիմելու են գործողությունների, և հաճախ դրանք հընթացս են ծնվում: Հակառակ բոլոր այն կանխատեսումների, թե շարժումը շուտով մարելու է, պարոն Փաշինյանը հայտարարեց՝ շարժումը վայելում է քաղաքացիական մեծ աջակցություն և այն չի մարելու:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր